Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«20» հունիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 1996 թ. N 179

Քաղ. Երևան

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունելով Գեղարքունիքի մարզպետ Վ. Մովսիսյանի առաջարկությունը պատգամավորների Փոքր Մասրիկի գյուղական խորհրդի նախագահ Գագիկ Սարոյանին աշխատանքային պարտականություններն անբավարար կատարելու համար անվստահություն հայտնելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անվստահություն հայտնել Գեղարքունիքի մարզի պատգամավորների Փոքր Մասրիկի գյուղական խորհրդի նախագահ Գագիկ Սարոյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։