Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 52 ՈՐՈՇՄԱՆԸ ԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«18» հուլիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 1996 թ. N 220

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 52 ՈՐՈՇՄԱՆԸ ԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 12-ի «Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների մասին» N 52 որոշմանը կից միջոցառումների ծրագրի, թույլատրել շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի անցկացման կազմկոմիտեին շախմատի պատմությունից տեսաֆիլմերի և մեկ վավերագրական լիաժապավեն ֆիլմի նկարահանման նպատակով Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը հատկացնել 4 մլն դրամ` համակարգչային ցանցերի համար նախատեսված գումարներից։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 18-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։