Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2025 թվականի N 782-Ա

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի տնօրինության 29,950,000 ՀՀ դրամ սկզբնական արժեքով 2 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Կոմիտեի տնօրինության՝ 33,414,530 ՀՀ դրամ սկզբնական արժեքով 3 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին` համաձայն N 2 հավելվածի։

3. Կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները՝ գրանցման և հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

20.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 20-ի N 782-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Մակնիշը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը(դրամ)

1. ՀՈՒՆԴԱԻ

ԳՐԱՆԴԵՈՐ 018LL55 2013 KMHFH41HBDA245671 15,000,000 0

2. ՀՈՆԴԱ

ԱԿՈՐԴ 051LL55 2013 1HGCR2672DA620725 14,950,000 0

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 29,950,000 0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 20-ի N 782-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Մակնիշը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1. TOYOTA

CAMRY 2.5 004 LL 55 2017 XW7BF4FK40S169152 13, 664, 530 5,343,922.86

2. TOYOTA COROLLA 1.6 246LL60 2017 NMTBB0JE50R219285 9 ,750, 000 2,859,953.51

3. TOYOTA COROLLA 1.6 540 CA 61 2018 NMTBB4JE20R238402 10,000,000 5,897,340․99

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 33, 414, 530 14,101,217.36

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։