Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2025-06-21-ից մինչև 2025-10-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-10-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2024 թվականի N 1391-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 35-րդ հոդվածը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 20.06.25 N 804-Ա)

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ նաև՝ ընկերություն) պատկանող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 78,700 հատ, յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով, «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության 49 տոկոս բաժնետոմսերը, 49 հատ, յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը, ընդունել ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը, 150,000 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով։

3. «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության 49 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

4. Սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

(4-րդ կետը խմբ. 20.06.25 N 804-Ա)

4.1. Սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը (150,000 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով), 150,000 դրամ արժեքով ներդնել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։

(4.1-ին կետը լրաց. 20.06.25 N 804-Ա)

4.2. Սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և 2,896,092,487 դրամ արժեքով ներդնել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։

(4.2-րդ կետը լրաց. 20.06.25 N 804-Ա)

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 20.06.25 N 804-Ա)

2) մինչև 2025 թվականի հուլիսի 16-ը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու նպատակով նվիրատվության գործընթացը կազմակերպելու համար.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը, պայմանագրի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.

4) մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների և համապատասխան գրանցումների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

5) սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում և սույն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով ավելացումը և «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը։

(5-րդ կետը լրաց., փոփ. 20.06.25 N 804-Ա)

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը՝ պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

2) մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ն ընկերության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը՝ պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, հողամասերը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը՝ ծախսերն իրականացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

(6-րդ կետը խմբ. 20.06.25 N 804-Ա)

7. Թույլատրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանն իրեն սեփականության իրավունքով պատկանող ոչ նյութական ակտիվներն անհատույց նվիրել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 2 հավելվածի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում կնքելով նվիրատվության պայմանագիր։

8. Սույն որոշման 5-րդ կետում, 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և 7-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Նալբանդյան փող. 28, պետական գրանցման համարը՝ 286.120.1075203):

(8-րդ կետը փոփ. 20.06.25 N 804-Ա)

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշման 5-րդ կետում, 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և 7-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչների։

(9-րդ կետը փոփ. 20.06.25 N 804-Ա)

10. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1391-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

(վերնագիրը փոփ. 20.06.25 N 804-Ա)

NN

ը/կ Հասցե Մակերես (հա) Շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք

(դրամ) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման

վկայականի համար Կադաստրային ծածկագիր

1․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 7 հողամաս 0.4115 896,247 10122021-02-0074 02-035-0565-0005

2․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց թիվ 6 հողամաս 0.2884 628,135 10122021-02-0069 02-035-0565-0002

3․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց թիվ 10 հողամաս 10.7165 23,340,537 10122021-02-0052 02-035-0113-0001

4․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 17 հողամաս 43.9723 95,771,669 10122021-02-0051 02-035-0117-0033

5․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 5 հողամաս 0.0993 216,275 10122021-02-0023 02-035-0564-0003

6․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 4 հողամաս 0.2885 628,353 10122021-02-0042 02-035-0564-0002

7․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փող. հ 8 հողամաս 6.2415 13,593,987 10122021-02-0041 02-035-0111-0002

8․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 9 հողամաս 14.3111 31,169,576 10122021-02-0049 02-035-0112-0002

9․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 11 3.5461 7,723,406 10122021-02-0050 02-035-0114-0002

10․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 12 հողամաս 159.3352 347,032,066 10122021-02-0063 02-035-0115-0181

11․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 13 հողամաս 61.6563 134,287,421 10122021-02-0061 02-035-0115-0182

12․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 14 հողամաս 17.215 37,494,270 10122021-02-0065 02-035-0115-0185

13․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց 15 հողամաս 35.591 77,517,198 10122021-02-0054 02-035-0116-0029

14․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց թիվ 16 հողամաս 0.4535 987,723 10122021-02-0059 02-035-0116-0030

15․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փող. հ 19 հողամաս 21.8325 47,551,185 10122021-02-0053 02-035-0105-0011

16․ Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ

դաշտամիջյան փողոց թիվ 18 հողամաս 1.4908 3,246,962 10122021-02-0057 02-035-0118-0026

17. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/1 40.1396 490,104,516 31072023-02-0043 02-003-0218-0232

18. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80 93.6428 1,143,378,588 31072023-02-0073 02-003-0220-0239

19. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/6 10.2814 125,535,894 31072023-02-0035 02-003-0220-0240

20. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/7 10.6828 130,436,988 31072023-02-0045 02-003-0220-0241

21. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/8 0.819 9,999,990 31072023-02-0050 02-003-0220-0242

22. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/5 2.0753 25,339,413 01082023-02-0009 02-003-0220-0243

23. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/4 8.8874 108,515,154 31072023-02-0042 02-003-0221-0001

24. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/3 0.677 8,266,170 31072023-02-0003 02-003-0717-0004

25. Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/2 2.6561 32,430,981 31072023-02-0088 02-003-0717-0005

Ընդամենը 547.3109 2,896,092,487

(հավելվածը փոփ. 20.06.25 N 804-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1391-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՌՖԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸուղղ. ՀԱՆՁՆՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ

NN

ը/կ Անվանում Սկզբնական արժեք (դրամ) Հաշվեկշռային արժեք

(դրամ)

1․ ARFI platform (հարթակ) 71,864,664 47,680,530

2. Mobile Application specification,main functions design

and prototype" for ARFI platform (հավելված) 62,338,050 47,727,709

3. Software enhancement through added functionality. Other improvements and changes to some features for

ARFI platform (հավելված) 56,917,350 42,095,265

4. Mobile Application specification, (part 2) main functions

design and prototype" for ARFI platform (հավելված) 45,960,490 45,756,221

5. Software enhancement through added functionality.

(part 2) Other improvements and changes to some features for ARFI platform (հավելված) 50,434,520 41,116,888

Ընդամենը 287,515,074 224,376,614

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։