Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԵԴԵՎՈՆ ՌԻԽՏԵՐ» ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՍՈՒՄԲՐԵՎԻՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«3» սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 սեպտեմբերի 1996 թ. N 278

Քաղ. Երևան

«ԳԵԴԵՎՈՆ ՌԻԽՏԵՐ» ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՍՈՒՄԲՐԵՎԻՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը և թույլատրել «Գեդևոն Ռիխտեր» հունգարական դեղագործական ֆիրմայի Երևանի ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել անզգայացնող դեղանյութերի խմբին պատկանող սումբրևին դեղամիջոցը (10 միլիլիտրանոց 1500 սրվակ):

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղամիջոցի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման անվտանգությունը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։