Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» ենթակետով.
«թ1. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, բացառությամբ կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկման ծառայություններ մատուցող անձանց,».
2) 5-րդ կետի ««ա»-«թ» ենթակետերով» բառերը փոխարինել ««ա»-«թ1» ենթակետերով» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ կետով.
«9.2) կրիպտոակտիվի փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի կրիպտոակտիվ կամ գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի՝ նույն անձը լինելու հանգամանքից.»: