Հոդված 6. Օրենքի 39.1-ին հոդվածում՝
Հոդված 6. Օրենքի 39.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը «(Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց» բառերով․
2) 5-րդ մասը «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով.
3) 6-րդ մասը՝
ա․ «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով,
բ․ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.
4) 7-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով: