Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«13» հունիս 2025 թ. N 3590-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 3-րդ կետը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով այն, որ «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանը (Ընկերություն) Առողջապահության նախարարի 2010 թվականի հունիսի 23-ի «Անհասության, ռետինոպաթիայի նորածնային սկրինինգ» թիվ 1040-Ա հրամանով ստանձնված է Առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 17-ի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի ստեղծման և գործունեության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1062-Ա հրամանով և վերոնշյալ ծրագրով ապահովել անհասության ռետինոպաթիայի նորածնային սկրինինգի ծրագրի շրջանակում բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև համաձայն տնօրենի Լիցենզավորման հանձնաժողովի նիստին հայտարարության այն մասին, որ հիվանդանոցային` ակնաբանական տեսակի շրջանակում իրականացվում են միայն անհասության ռետինոպաթիայի հայտնաբերում և վիրահատական բուժում, որոնց իրականացման համար համաձայն ՀՀ Մանկական ակնաբուժության գծով խորհրդատու Ինգա Սարգսյանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին ներկայացված պարզաբանման անհրաժեշտ չեն հիվանդանոցային` ակնաբանական տեսակի գործունեության իրականացման համար տեղում ուսումնասիրության ժամանակ արձանագրված բացակա սարքավորումները, և միաժամանակ Ընկերության տնօրենի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին թիվ 27677-2025 համարով ներկայացված գրավոր հայտարարությունը այն մասին, որ տվյալ տեսակի շրջանակում իրականացվում են բացառապես վերոնշյալ ծառայությունները, ինչպես նաև պարտավորվածությունը մինչև սույն թվականի հունիսի 20-ը ներկայացնել նաև շինության հատակագծի ճշգրտված և նոր չափագրված տարբերակը`

Հրամայում եմ`

1. Բավարարել «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանը կողմից Առողջապահության նախարարություն ներկայացված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտը` հատկացնելով լիցենզիա:

2. «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

5. Հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։