ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2438-Ա «20» հունիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
20.06.2025թ.
հ. 2438-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Գոռ Օհանյան Հաղթանակ թաղամաս հ.44-4 հողամաս Գոռ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող Հաղթանակ թաղամասի հ.44-4 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 23.02.2024թ. հ.718-Ա որոշում և վկ. հ.02102023-01-0292/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս 1-ին փողոց, հ.1/467 010735KQKG2Q
2 Սևակ Օհանջանյան Արշակունյաց պողոտա, հ.46/1 շենք, հ.42 բնակարան Սևակ Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտայի հ.46/1 շենքի հ.42 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17042025-01-0458, ընդ. բաժն. սեփ. 2.95քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.19քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.46/1 շենք, բն.42/1 01113LTVBJHE
3 Արման Մխիթարյան
/լիազորված անձ/
Լիանա Ալեքսանյան
/սեփականատեր/ Հաղթանակ թաղամաս, 51 տեղամաս, հ.3 հողամաս Լիանա Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 51 տեղամասի հ.3 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.29102024-01-0070 և 06.06.2025թ. հ.2253-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/655 010736NGWFCZ
4 Արման Մխիթարյան Հաղթանակ թաղամաս, 51 տեղամաս, հ.3 հողամաս Արման Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 51 տեղամասի հ.3 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.05112024-01-0393 և 06.06.2025թ. հ.2254-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/656 01073SRAMUU9
5 Կարինե Տոնոյան, Ռուբեն Ռշտունի Արմենակյան փողոց, հ.153 շինություն Կարինե Տոնոյանին և Ռուբեն Ռշտունիին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Արմենակյան փողոցի հ.153 հասցեում գտնվող շինությանը /վկ. հ.14092012-01-2938, Երևանի քաղաքապետի 05.06.2025թ. հ.2235-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, հ.120 01093CQUG8YE
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան