ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 հունիսի 2025 թ. N 381-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 259-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի աղյուսակը լրացնել նոր՝ 43-46-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. հունիսի 24
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2025 թվականի հունիսի 24-ի
N 381-Ն որոշման
43 Աջափնյակ 01-001-0610-0014 արդյունաբերական, ընդերքօգտագործման
և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների Սիլիկյան թաղամաս 10-րդ փողոց, 85 հասցեին կից
44 Աջափնյակ 01-001-0542-0009 արդյունաբերական, ընդերքօգտագործման
և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների Տիչինայի փողոց 300/11 հասցեին կից
45 Մալաթիա-Սեբաստիս 01-007-0210-0051 բնակավայրերի բնակելի կառուցապատում Ջամբուլի փողոց հ.49/3 հասցեին կից
46 Շենգավիթ 01-011-0182-0163 արդյունաբերական, ընդերքօգտագործման
և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների Արտաշիսյան պողոտա հ․94/21 հասցեին կից
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2025 թվական: