Հոդված 11
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, ինչը կհաստատվի հայտարարագրերի փոխանակման ճանապարհով: Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օր է համարվում ավելի ուշ ստացված հայտարարագրի օրը:
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Սույն Համաձայնագիրը կարող է լուծվել Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դիմումի համաձայն և կկորցնի իր ուժը լուծման վերաբերյալ հայտարարագրի ստացման օրվանից վեց ամիս հետո:
Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերից յուրաքանչյուրի առաջարկությամբ` փոխադարձ համաձայնության դեպքում:
Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխությունը կամ ուժը կորցնելը ուժի մեջ կլինի առանց վնաս հասցնելու Համաձայնագրից բխող կամ նրա հիման վրա մինչ այդ ընդունված իրավունքներին և պարտավորություններին:
Կատարված է Վարշավա քաղաքում 1992 թվականի փետրվարի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լեհերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը ունեն միատեսակ ուժ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 19-ին: