Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը իրենց երկրների ծագում ունեցող ապրանքների արտահանման և ներմուծման համար միմյանց կընձեռեն առավել բարենպաստ պայմաններ, քան կիրառվում է երրորդ երկրների ապրանքների նկատմամբ:
Վերոհիշյալ կարգը չի տարածվում այն առավելությունների և արտոնությունների վրա, որոնք երկու երկրները տրամադրում են կամ կտրամադրեն`
ա) հարևան երկրների հետ սահմանամերձ առևտրին,
բ) այն երկրների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության հետ մասնակցում են մաքսային միությանը, ազատ առևտրի գոտուն կամ տնտեսական համագործակցության տարածաշրջանային ասոցիացիաներին, որոնք արդեն ստեղծված են կամ կստեղծվեն ապագայում: