Հոդված 4
Հոդված 4
Ժողովրդական տնտեսության բնագավառում համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղիներով.
- առևտրական և տեխնիկական ներկայացուցիչների փոխանակում,
- համատեղ ձեռնարկությունների և խառը ընկերությունների ստեղծում,
- խորհրդատվական ծառայություններ,
- համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում,
- առևտրաարդյունաբերական ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում,
- փոխադարձաբար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ձևեր: