Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2582-Ա «27» հունիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

27.06.2025 թ.

հ. 2582-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Արմեն Աբովյան /լիազորված անձ/

Գոհար Հարությունյան Օրբիտա 114-րդ թաղամաս, հ.47 այգետնակ Օրբիտա 114-րդ թաղամասի հ.47 հասցեում գտնվող այգետնակին /սեփականության իրավունքի 30.04.2025թ. հ.2902 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.114/47 01053J8CZGG8

2 Անատոլյա Խառատյան /լիազորված անձ/

Վահե Գրիգորյան Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/183 և Հաղթանակի 152-րդ տեղամաս հ.2 հողամաս Վահե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/183 և Հաղթանակի 152-րդ տեղամասի հ.2 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ. 19062025-01-0036 և հ.23022024-01-0388 / ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/183 010739NVRD8L

3 Էվելինա Մամիկոնյան Նուբարաշեն «Բ-8» թաղամաս, հ.10 հողամաս Անշարժ գույքի մասի առուվաճառքի 12.06.2025թ. հ.4430 պայմանագրով, Էվելինա Մամիկոնյանի կողմից ձեռք բերված Նուբարաշեն «Բ-8» թաղամասի հ.10 հասցեում գտնվող 304.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Բ-8» թաղամաս, հ.10/1 01103LEKBDPV

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։