ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2577-Ա «26» հունիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
26.06.2025 թ.
հ. 2577-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Անուշ Ջուրյան
/լիազորված անձ/
«ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ
/սեփականատեր/ Կոմիտասի պողոտա, 59/12 շենք, 2-րդ մասնաշենք, հ.160 տարածք «ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի 59/12 շենքի 2-րդ մասնաշենքի հ.160 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.11062025-01-0042/ բաժանման հատակագծով առանձնացվող 222.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, 59/12 շենք, 2-րդ մասնաշենք, շինություն հ.160/1 010336XFML2V
2 Անուշ Ջուրյան
/լիազորված անձ/
«ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ
/սեփականատեր/ Կոմիտասի պողոտա, 59/12 շենք, 2-րդ մասնաշենք, հ.160 տարածք «ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի 59/12 շենքի 2-րդ մասնաշենքի հ.160 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.11062025-01-0042/ բաժանման հատակագծով առանձնացվող 140.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, 59/12 շենք, 2-րդ մասնաշենք, շինություն հ.160/2 01033UC28ZYT
3 Արմեն Համբարձումյան Ռուբինյանց փողոց, հ.2 շենք, հ.65 բնակարան Արմեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Ռուբինյանց փողոցի հ.2 շենքի հ.65 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.02062025-01-0149 ընդհ. բաժն. 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 55.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ռուբինյանց փողոց, հ.2 շենք, բն.65/1 01123TGDKKZR
4 «ԷՆՋԼՍ ՀԱՈՒԶ» ՍՊԸ Գ. Զոհրապի փողոց, հ.124/1 հողամաս «ԷՆՋԼՍ ՀԱՈՒԶ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Զոհրապի փողոցի հ.124/1 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.03012022-01-0306/ բաժանման հատակագծով առանձնացվող 4634.56քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Գ. Զոհրապի փողոց, հ.124/3 01013HJB72UL
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան