Հոդված 4. ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հոդված 4. ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Ցանկացած ապրանք, մատակարարում կամ այլ ունեցվածք, որը տրամադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի շրջանակներում, պետք է օգտագործվի միայն այն նպատակներով, որոնց մասին կա համաձայնություն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև: Եթե ցանկացած ապրանք, մատակարարում, այլ գույք օգտագործվում է այլ նպատակներով, քան այն, ինչի մասին կա համաձայնություն այս ծրագրի շրջանակներում, և որի մասին որոշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, այդ օգտագործումը կարող է պատճառաբանված ձևով կանխվել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան գործողությամբ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահանջի դեպքում ամերիկյան դոլարով պետք է վերադարձնի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը այն գումարը, որը հատկացվել է նման ապրանքների, մատակարարումների և այլ ունեցվածքի համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է իր հայեցողությամբ օգտագործել վերադարձված գումարը օգնության գործողությունների հետ կապված այլ ծախսերի համար: