Անցնել բովանդակությանը

ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1960 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 2/70 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 1976 թվականի N 534

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1960 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 2/70 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1976 թվականի հունիսի 24-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1960 թվականի հունվարի 20-ի N 74 որոշման 2-րդ կետը մասնակիորեն փոփոխելու մասին» N 499 որոշմանը համապատասխան Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում են.

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1960 թվականի փետրվարի 23-ի N 2/70 որոշման 3-րդ կետը (հաշվի առնելով Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1963 թվականի ապրիլի 12-ի N 14/169 որոշման գործողությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պարտավորեցնել աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմներին` պահեստ արձակված կամ պաշտոնաթող սպաներին ու զինծառայողներին բնակելի տարածությամբ ապահովել (անկախ գերատեսչական պատկանելությունից, բացառությամբ ՍՍՀՄ Պաշտպանության մինիստրության և սահմանապահ զորքերի) առաջին հերթին, բայց ոչ ուշ, քան բնակվելու վայրը ժամանելու օրից հետո 3-ամսյա ժամկետում, որը ընտրվել է հաշվի առնելով գրանցման գոյություն ունեցող կարգը»:

Հայաստանի կոմկուսի

Կենտկոմի քարտուղար

Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ Հայկական ՍՍՀ Մինիստրների

սովետի նախագահ

Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։