ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2025 թվականի
ք. Երևան թիվ 76-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ԲՈՐԻԿԻ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արտակ Բորիկի Դոլուխանյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2025 թվականի հունիսի 19-ի դիմումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել անհատ ձեռնարկատեր Արտակ Բորիկի Դոլուխանյանի դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արտակ Բորիկի Դոլուխանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ
2025 թ. հուլիսի 3
ք. Երևան