ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2025 թվականի
ք. Երևան թիվ 79-Ա
«ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 322 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2025 թվականի հունիսի 30-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ընկերությանը 2021 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված ՌՀ N 322 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ
2025 թ. հուլիսի 3
ք. Երևան