ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 597-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետի`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-102-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
08.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 597-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Իրավական ակտի
վերնագիրն ու
տեսակը Իրավական ակտի
նախագիծը
ներկայացնելու
կամ ընդունելու
համար
պատասխանատու
պետական
կառավարման
մարմնի
անվանումը Իրավական ակտի
նախագիծը
ներկայացնելու
ժամկետը Իրավական ակտի
նախագծի ընդունման
ժամկետը Իրավական ակտի
նախագծի ընդունման
կապակցությամբ
իրականացվող
միջոցառման
ֆինանսական
ապահովման
աղբյուրը Իրավական ակտի
նախագծի ընդունման
իրավական հիմքը
«Ջրային ռեսուրսի հունը կենցաղային
աղբից,
ջրաբերուկներից և բնական հոսքը
խոչընդոտող այլ
օբյեկտներից
մաքրման կարգը
սահմանելու մասին»
կառավարության
որոշման նախագիծը
վարչապետի
աշխատակազմ
ներկայացնելը Շրջակա
միջավայրի
նախարարություն 2025 թվականի
նոյեմբերի առաջին
տասնօրյակ 2025 թվականի
դեկտեմբերի առաջին
տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Հայաստանի
Հանրապետության
ջրային օրենսգրքում
փոփոխություններ և լրացում
կատարելու մասին»
2025 թվականի մայիսի 12-ի
ՀՕ-102-Ն օրենքի 3-րդ հոդված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
08.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ