Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՀԵՌԱԿԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 1995 թվականի N 25

քաղ. Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՀԵՌԱԿԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի մյուս ճյուղերի համար բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ և, սկսած 1994 թվականից, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում վճարովի հիմունքներով կազմակերպել հեռակա ուսուցում` ագրոնոմիական և տնտեսագիտական մասնագիտությունների գծով` 4 տարի, ճարտարագիտական և տեխնոլոգիական մասնագիտությունների գծով` 4,5 տարի ժամկետով` շրջանավարտներին տալով բակալավրի որակավորմամբ ավարտական վկայական (դիպլոմ):

(1-ին կետը խմբ. 25.01.96 N 20)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հեռակա ուսուցման մասնագիտությունների ցանկը, ամենամյա ընդունելության թվաքանակը, հաստատել ընդունելության կարգը և ուսումնական պլանները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։