ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2651-Ա «04» հուլիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի Հ.2402-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Արման Բաղդասարյանի 30.06.2025 թ. հ.Դ-69847-25 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2025 թ. հունիսի 16-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.2402-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ սյունակում` «1397.24քմ» բառերը փոխարինել «2116.91քմ» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
04.07.2025 թ.
հ. 2651-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տա-յին դա-սիչը
1 Գագիկ Հովակիմյան Նալբանդյան փողոց, հ.102 շենք ավտո-տնակ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 27.05.2023թ. հ.7288 և հ.7289 վկայագրերով, Գագիկ Հովակիմյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նալբանդյան փողոցի հ.102 շենքում գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Նալբանդյան փողոց, հ.102 շենք, ավտոտնակ հ.6 01063VKDHXZC
2 Սասուն Կիրակոսյան
/լիազորված անձ/
«ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ Դեֆանս Հաուզինգ թաղամաս, հ.65 հողամաս «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ- ին սեփականության իրավունքով պատկանող, Դեֆանս Հաուզինգ թաղամասի հ.65 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.24062025-01-0392/ բաժանման հատակագծով առանձնացվող 60035.41քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դեֆանս Հաուզինգ թաղամաս, հ.68 010132D7LQVL
3 Սասուն Կիրակոսյան
/լիազորված անձ/
«ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ Դեֆանս Հաուզինգ թաղամաս, հ.65 հողամաս «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Դեֆանս Հաուզինգ թաղամասի հ.65 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.24062025-01-0392/ բաժանման հատակագծով առանձնացվող 47765.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դեֆանս Հաուզինգ թաղամաս, հ.69 01013FJ2EW24
4 Արման Նադիրյան
/լիազորված անձ/
«ՄԱՆԱԶԿԵՐՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ Ֆիրդուսի փողոց հհ.1, 5/4, 5, և հ.7 և Տիգրան Մեծի պողոտա հ.7/9 և հ.7/10 հողամաս «ՄԱՆԱԶԿԵՐՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ֆիրդուսի փողոցի հհ.1, 5/4, 5, և հ.7 և Տիգրան Մեծի պողոտայի հ.7/9 և հ.7/10 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ. 23062023-01-0268, հ.11082023-01-0261, հ.01082023-01-0067, հ.13032024-01-0141, հ.18032025-01-0249 և հ.20012025-01-0255 / ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.7/9 010632QCPYXF
5 Երջանիկ Սարգսյան Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.24 շենք, հ.28 բնակարան Երջանիկ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին թաղամասի հ.24 շենքի հ.28 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16062025-01-0328 ընդհ. բաժն. 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 54.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.24 շենք, բն.28/1 01043TRVGY4F
6 Սուսաննա Խանսանամյան Օգանովի փողոց, հ.7 շենք, հ.15 բնակարան Սուսաննա Խանսանամյանին սեփականության իրավունքով պատկանող, Օգանովի փողոցի հ.7 շենքի հ.15 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.21052025-01-0365, ընդհ. բաժն. 2.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 40.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ս. Օհանովի փողոց, հ.7 շենք, բն.15/1 01073DFTQM9J
7 Խաչատուր Համբարձումյան
/լիազորված անձ/
Հրաչյա Մարգարյան
/սեփականատեր/ Արամի փողոց, հ.86 շենք, հ.17 բնակարան Հրաչյա Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Արամի փողոցի հ.86 շենքի հ.17 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.24122021-01-0628 ընդհ. բաժն. 3.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արամի փողոց, հ.86 շենք, բն.17/1 01063U6EGCSZ
8 Արման Հովսեփյան Շահամիրյանների փողոց, հ.1/1 շենք, հ.111 բնակարան Արման Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող, Շահամիրյանների փողոցի հ.1/1 շենքի հ.111 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.04062025-01-0217 ընդհ. բաժն. 2.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 22.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շահամիրյանների փողոց, հ.1/1 շենք, բն.111/1 01113DNKA4MY
9 «Մերրի 91» ՍՊԸ Գ. Նժդեհի փողոց, հ.4 շենք, հ.42 խանութ «Մերրի 91» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Նժդեհի փողոցի հ.4 շենքի հ.42 հասցեում գտնվող խանութի /վկ. հ.27062025-01-0048/ բաժանման հատակագծով առանձնացվող 71.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, հ.4 շենք, շինություն հ.42/1 01113LRT62WK
10 «Մերրի 91» ՍՊԸ Գ. Նժդեհի փողոց, հ.4 շենք, հ.42 խանութ «Մերրի 91» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Նժդեհի փողոցի հ.4 շենքի հ.42 հասցեում գտնվող խանութի /վկ. հ.27062025-01-0048/ բաժանման հատակագծով առանձնացվող 57.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, հ.4 շենք, շինություն հ.42/2 01113KLXDMUM
11 Գագիկ Փափազյան Լ. Տոլստոյի փողոց, հ.40 բնակելի տուն Գագիկ Փափազյանին սեփականության իրավունքով պատկանող, Լ. Տոլստոյի փողոցի հ.40 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.16032020-01-0338, ընդ. բաժ. հող 167.05քմ, ընդ. շինություն 13.3քմ և 26.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 65.38քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լ. Տոլստոյի փողոց, հ.40/1 01063KAFWE93
12 Գագիկ Փափազյան Լ. Տոլստոյի փողոց, հ.40 բնակելի տուն Գագիկ Փափազյանին սեփականության իրավունքով պատկանող, Լ. Տոլստոյի փողոցի հ.40 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.16032020-01-0338, ընդ. բաժ. հող 167.05քմ, ընդ. շինություն 13.3քմ և 26.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 78.99քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լ. Տոլստոյի փողոց, հ.40/2 01063SRAE5AA
13 Դավիթ Մանթաշյան
/լիազորված անձ/
Վահրամ Ադամյան Խորհուրդների փողոց հ.19 և հ.13/1, Գ. Տեր-Գրիգորյան փողոց հ.13, Սովետների փողոց հ.19 և Գ. Տեր-Գրիգորյան փողոց հ.13 հողամաս Վահրամ Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող, Խորհուրդների փողոցի հ.19 և հ.13/1, Գ. Տեր-Գրիգորյան փողոցի հ.13, Սովետների փողոցի հ.19 և Գ. Տեր-Գրիգորյան փողոցի հ.13 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ. 05122023-01-0329, 24012024-01-0232, 25122023-01-0098, 23052024-01-0078 և հ.12102023-01-0245/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Զաքյան փողոց, հ.3/2 01063UBKZ9ML
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան