ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1994 թ. N 381
Քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման, պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 18-ի N 381 որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ
Աշխատանքի վարձատրության կարգերը 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները 2,6 3,1 3,3 3,5 3,8 4,0 4,2 4,3 4,5 4,9 5,6
Ծանոթագրություն: Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 18-ի N 381 որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
Պետական արգելոցապարկային համալիրներ,
արգելոցներ և ազգային պարկեր Վարձատրության խմբերը
Հազվագյուտ բնական համակարգերի, հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանություն, տուրիզմի և բնակչության հանգստի կազմակերպում իրականացնող 1-ին
Բնական համակարգերի պահպանություն իրականացնող 2-րդ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 18-ի N 381 որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Պաշտոնների անվանումը Վարձատրության կարգերը Դրույքաչափերի
հաշվարկման
բազմապատիկ
գործակիցները
Ղեկավարներ
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի տնօրեն 16 5,6
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի տնօրեն 14 4,5
Տեսչական խմբի պետ 14 4,5
Տեղամասի պետ 13 4,3
Անտառապետ 13 4,3
Մասնագետներ
Առաջատար մասնագետ 12 4,2
1-ին կարգի մասնագետ 11 4,0
2-րդ կարգի մասնագետ 10 3,8
Մասնագետ 9 3,5
1-ին կարգի տեխնիկ 8 3,3
2-րդ կարգի տեխնիկ 7 3,1
Տեխնիկ 6 2,6
Որսհսկիչ 6 2,6
Անտառապահ 6 2,6
_________________
Ծանոթագրություն:
1. Ղեկավարի տեղակալների, գլխավոր անտառապետի դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-0,5-ով պակաս:
2. Անտառապետի օգնականի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը սահմանվում է անտառապետի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-0,5-ով պակաս:
3. Ավագ որսհսկիչի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը սահմանվում է որսհսկիչի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-ից ավելի:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ