Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2023 թվականի N 877-Ա

ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, Վերակառուցման վարկերի (ՎՎԲ), Եվրոպական ներդրումային բանկերի վարկային և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներով «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Հայաստանի Հանրապետության 6 մարզերի (Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի) 37 բնակավայրերում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված, և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված կապալառու կազմակերպություններին շինարարական աշխատանքների դիմաց վճարումները պայմանագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի փոխարեն իրականացնել՝ հաշվարկների հիմքում կիրառելով 1 եվրո=500 ՀՀ դրամ փոխարժեքը:

(1-ին կետը փոփ. 30.05.24 N 820-Ա)

2. Սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների վճարումներն իրականացնել՝ համաձայն ծրագրի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների։

3. Սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված կապալառու կազմակերպության նկատմամբ մեղմացնող միջոցառումների վճարումներն իրականացնել ամբողջովին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման աղբյուրից։

4. Սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների պայմանագրերի ժամկետները երկարաձգել՝ հավելվածի 1-ին կետում նշված պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, հավելվածի 2-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ հավելվածի 3-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ կասեցնելով պայմանագրերի ընդհանուր պայմանների 8.7-րդ կետով սահմանված կատարողի նկատմամբ հաշվարկվող տույժերի հաշվարկը և պայմանագրով սահմանված՝ ներառյալ սույն որոշումից բխող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում, զիջել դրանք: Ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում աշխատանքները չկատարելու դեպքում տույժերը հաշվարկվում են նաև կասեցման ժամանակահատվածի համար։

(4-րդ կետը փոփ. 30.05.24 N 820-Ա, լրաց., փոփ. 10.07.25 N 938-Ա)

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով՝ ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով՝ ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

(5.1-ին կետը լրաց. 30.05.24 N 820-Ա)

6. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերում ապահովել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 877-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

NN

ը/կ Պայմանագրի անվանումը Պայմանագրի համարը Կապալառու կազմակերպու-

թյան անվանումը Պայմանագրի կնքման

ամսաթիվը Պայմանագրի նոր վերջնա-

ժամկետը

1 2 3 4 5 6

1. «Շիրակի Ջրմուղկոյուղի»

ՓԲԸ սպասարկման տարածքի

ջրամատակարարման և

ջրահեռացման

ենթակառուցվածքների

վերականգնում

CIP II-P3-SH

LOT 1 «Դորոժնիկ»

ՍՊԸ-

«Հիմնաքար»

ՍՊԸ ՀՁ 10․02․2021 30.09.2025

2. Լոռու և Արմավիրի մարզերի

ջրամատակարարման

համակարգերի և

կոյուղագծերի

վերականգնում CIP II-P3-L/NA

LOT 2 «Դորոժնիկ»

ՍՊԸ 13․10․2020 30.11.2024

3. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Գեղարքունիքի, Վայոց ձորի

և Սյունիքի մարզերի

սպասարկման տարածքի

ջրամատակարարման և

ջրահեռացման

ենթակառուցվածքների

վերականգնում CIP II-P3-

AWSC LOT 3/1 «Բլեսկ» ՍՊԸ-

«Եղվարդշին»

ԲԲԸ ՀՁ 11.05․2021 30.09.2025

(հավելվածը խմբ. 30.05.24 N 820-Ա, փոփ. 10.07.25 N 938-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

02.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։