Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ «ՀՀ-Ի ԵՎ ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԿԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԿԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև ստորագրված 2015 թվականի հուլիսի 7-ի շրջանակային համաձայնագրում և կից դրամաշնորհային կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2025 թ. հուլիսի 10

Երևան

ՆՀ-173-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։