Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի Հ.4274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2721-Ա «09» հուլիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի Հ.4274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ի կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.06.2025 թվականի եզրակացությունը և քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 15-ի «Թաիրովի փողոցի հ.46/48 բնակելի տան նկատմամբ Սիրվարդ Բալաբեկի Սիմոնյանի գույքային իրավունքները վերականգնելու, 224.73քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4274-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումը.

1) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ խմբագրությամբ.

«1.1 Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի հ. 204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան Թաիրովի փողոցի հ.46/48 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:»:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։