Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«20» մայիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 1996 թ. N 154

Քաղ. Երևան

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Համաշխարհային բանկի վարկի տնտեսված միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրով 1996 թվականին իրականացվող կապիտալ ներդրումների լրացուցիչ ծավալները և նախատեսվող օբյեկտների ցանկը, համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 20-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1996 թ.

մայիսի 20-ի N 154 որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

NN ը/կ Անվանումը Չափի

միա-վորը Ծավալը Օբյեկտի արժեքը

(մլն դրամ)

1 2 3 4 5

Ընդամենը՝ 404,0

այդ թվում՝

բնակարանային շինարարություն քառ. մ 8506,0 324,0

այդ թվում՝

1. էքսպերիմենտալ բնակելի շենք, քաղ. Գյումրի, Շիրակացու փող. (բնակիչների միջոցների ներգրավմամբ) քառ. մ 950,0 45,0

2. բնակելի շենք N 2 բ. վ. գ. դ. ՔՀ-7, քաղ. Գյումրի, Մուշ-2 թաղ. քառ. մ 3240,0 60,0

3. բնակելի շենք N 1, քաղ. Վանաձոր, Չերկասի փող. (ամրացում) քառ. մ 2166,0 79,0

4. 2 բնակելի շենք, քաղ. Սպիտակ, ԹԱՆ թաղ. քառ. մ 2150,0 140,0

կոմունալ շինարարություն գծ. մ 950,0 80,0

այդ թվում՝

1. ՔՀ-7 և ՔՀ-8 բնակելի շենքերի անհատական ջեռուցում շենք 12,0 48,0

2. քաղ. Գյումրի, Մուշ-2 թաղ. կոյուղագիծ գծ. մ 300,0 4,0

3. Կրասար-Գյումրի ջրատարի տարբեր հատվածներ գծ. մ 650,0 28,0

________________

Ծանոթագրություն։ Ծավալները և արժեքները ենթակա են ճշտման նախահաշվային արժեքների սահմանված կարգով հաստատումից և մրցույթի արդյունքների ամփոփումից հետո։

Հայաստանի Հանրապետության

կառավարության

քարտուղար-նախարար Ս. ՄԱՆԱՍԱՐյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։