Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-24-րդ կետերով.
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-24-րդ կետերով.
«22) «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու համար.
23) համայնքի վարչական տարածքում տրոլեյբուսով կանոնավոր փոխադրումների ծառայություններից օգտվելու համար.
24) համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար:»: