ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 618-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 618-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 29-ի N 687-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Դ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Գ. Ղազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ
Ա. Իվանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
Բ. Գրիգորյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)
Հ. Մուշեղյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի իրավական և հանրային կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մարտիրոսյան - «Իջևանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Հովեյան - «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի վաճառքի և մարքեթինգի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մաչանյան - «Ագրո Մենեջմենթ» ՍՊԸ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
15.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ