Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԲՈԼԻՎԻԱՅԻ ԲԱԶՄԱԶԳ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 636-Ա

ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԲՈԼԻՎԻԱՅԻ ԲԱԶՄԱԶԳ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանին 2025 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ գործուղել Բոլիվիայի Բազմազգ Պետություն (Սուկրե)՝ որպես «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 37-րդ օլիմպիադայի (IOI 2025) Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշմամբ հաստատված 1146 «Հանրակրթության ծրագրեր» ծրագրի 11015 «Դպրոցականների օլիմպիադաների անցկացում» միջոցառմամբ նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

16.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։