Հոդված 2
Հոդված 2
1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ, Լեհաստանի Հանրապետության տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ և քանի դեռ կրում են վավերական դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել Լեհաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ առանց որևէ մուտքի արտոնագրի` իրենց ծառայության ողջ ընթացքում:
2. Լեհաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ, Հայաստանի Հանրապետության տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Լեհաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ և քանի դեռ կրում են վավերական դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ առանց որևէ մուտքի արտոնագրի` իրենց ծառայության ընթացքում:
3. Սույն երկկողմանի համաձայնությունը տարածվում է 1-ին և 2-րդ կետերում հիշատակված անձանց ընտանիքների անդամների վրա, քանի դեռ նրանք կրում են վավերական դիվանագիտական անձնագրեր: