Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2025 թվականի N 959-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄՖԻԼՏՐ» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 206-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակը 43-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44-47-րդ կետերով․

« 44. 4823200009 Զտիչ թուղթ

գլանափաթեթներով Ներծծված, ակոսավոր,

գույնը՝ վարդագույն կգ 360 Գերմանիա Գերմանիա 1 687 500

45. 7223009900 Չժանգոտվող պողպատից

մետաղալար V2A մետաղից, 2մմ տրամագծով 1

գլանափաթեթ կգ 175 Գերմանիա Գերմանիա 393 750

46. 4016930005 Ռետինե

միջադիրներ NBR 70 կգ 360 Գերմանիա Գերմանիա 675 000

47. 5404190000 Մոնոթել

պոլիեսթերից PLA, 3D տպիչների

համար կգ 360 Գերմանիա Գերմանիա 2 430 000

».

2) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի «Ընդամենը» պարբերությունում «55 658 240» թիվը փոխարինել «60 844 490» թվով․

3) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «127 985 440» թիվը փոխարինել «133 171 690» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։