ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 974-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՐՔԵՐ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ) ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 7-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտության» բաժնի 27-րդ կետի 27.1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով նվիրաբերել սարքեր (սարքավորումներ)՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների միջև սարքերի (սարքավորումների) նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը:
3. Սահմանել, որ նվիրաբերվող սարքերի (սարքավորումների) գրանցման, հանձնման-ընդունման հետ կապված ծախսերը կատարվում են սույն որոշման հավելվածում նշված շահառու կազմակերպությունների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
17.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հուլիսի 17-ի N 974-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՍԱՐՔԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ)
NN
ը/կ Սարքի (սարքավորման) անվանումը Շահառու կազմակերպությունը Քանակը (հատ/լրակազմ) Սարքի (սարքավորման) ձեռքբերման արժեքը (հազ. դրամ)
1 Գամմա սպեկտրաչափական
համակարգ ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային
հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 1 54,823.2
2 Ինֆրակարմիր մանրադիտակ վիզուալիզացիայով ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ 1 135,000.0
3 Փակ ցիկլով հելիումային կրիոստատ համակարգ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ 1 30,999.6
4 Հոլի էֆեկտի չափման համակարգ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ 1 11,400.0
5 Մագնիսամիջուկային ռեզոնանսի սպեկտրաչափ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 75,480.0
6 Բարձր լուծողունակության
լուսածրող էլեկտրոնային միկրոսկոպ ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ 1 379,067.7
7 Ռենտգենյան ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետր (K-Alpha) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 175,290.12
8 Թվածրագրային կառավարմամբ
հիդրոաբրազիվային կտրող հաստոց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարան» հիմնադրամ 1 23,040.0
9 Օսցիլոսկոպ և կամայական
ալիքային գեներատոր ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների
ինստիտուտ» ՊՈԱԿ 1 5,986.8
10 Քիրալային նյութերի նույնակա-նացման քրոմատագրաֆիկ համակարգ մասսպեկտրաչափական և լուսաչափական
դետեկցիայով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 137,289.6
11 Տարաբնույթ միջավայրերում սնդիկի ուլտրահետքային կոնցենտրացիաների որոշման համակարգ (սնդիկի ֆլյուորեսցենտային անալիզատոր, նմուշների միկրոալիքային
տարրալուծման համակարգ) ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ 1 60,000.0
12 Դիլատոմետեր ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ 1 18,312.0
13 Ցիտոգենոմիկայի համար նախատեսված մանրադիտակային համակարգ, մոնոտեսախցիկով և
ծրագրային ապահովումով ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ 1 35,889.199
14 Մասնիկների չափսի որոշման
լազերային դիֆրակցիոն անալիզատոր ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ 1 26,040.0
15 Լիովին ավտոմատացված բազմաֆունկցիոնալ օպտիկական մանրադիտակ Leica DM 6 M
լրակազմով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 34,320.0
16 Կենսազանգվածի օնլայն մշտադի-տարկման համակարգ և գաղութների Ultra-HD ավտոմատ հաշվիչ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 29,760.0
17 Սպեկտրոֆոտոմետր UV-VIS «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 26,916.0
18 Ռենտգենային դիֆրակտոմետր ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 1 112,364.96
19 Ֆլոուրեսցենտ սպեկտրոմետր «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ 1 26,730.0
20 Սպեկտրոֆոտոմետր; Ֆլուորիմետր «Հայ-ռուսական համալսարան» ԲՄԿ ՊՈՒՀ 1 49,536.24
21 Իրական ժամանակում բջջային անալիզատոր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 387,540.0
22 Բջիջների իմիջինգի և բազմառեժի- մային կարդացման համակարգ՝ համակցված բջիջների կուլտի-վացիայի ինկուբատորի հետ ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 119,850.0
23 Բազմաֆունկցիոնալ (ուլտրաձայնա- յին, միկրոալիքային, ուլտրամանու- շակագույն) քիմիական
փոխարկումների աշխատակայան «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ 1 7,713.6
24 Ցածր ջերմաստիճանային (-86՛C) սառցարան «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ 1 4,968.0
25 Ռենտգենֆլյուորեսցենտային
անալիզատոր ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային
հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 1 30,342.0
26 Բարձր պարունակությամբ տեսա- պատկերավորման համակարգ ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ 1 37,499.992
27 Երկու օպտիկական տատանումների մարման
սեղաններ հենարաններով ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ 1 18,700.0
28 Արևային սիլմուլյատոր և վոլտ-
ամպերային բնութագրերի չափման համակարգ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական
լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ 1 34,500.0
29 Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) համար նախատեսված LIDAR
(լազերային) սքաներ CHCNAV ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ 1 19,161.6
30 50 լիտր տարողության, մանրէների խորքային կուլտիվացման և տեխնոլոգիական ցուցանիշների օպտիմալացման համար սարք,
լրակազմով ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ 1 39,999.9
31 Շարժական ֆլուորեսցենտ-
ռենտգենային անալիզատոր «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին
ձեռագրերի ԳՀԻ» հիմնադրամ 1 17,760.0
32 Տեղեկատվության պահպանման համակարգ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ» հիմնադրամ 1 38,080.2
33 Բարձր ճնշման հոմոգենիզատոր (Ֆռենչ պռես) իր պարագաներով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 44,668.8
34 Միկրոօրգանիզմների աճեցման
երեք մոդուլանի ինկուբացիոն թափահարիչ սառեցմամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 39,135.636
35 CS տարրերի անալիզատոր ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ 1 28,901.635
36 Բարձր ճնշումային ավտոմատացված անընդհատ հոսքային
կատալիտիկ համակարգ (FlowCAT) ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ 1 121,958.9
37 Բարձր ճշտության ժամանակակից
բացարձակ և հարաբերական ծանրաչափ ՀՀ ԳԱԱ «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի
և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 222,700.0
38 Վիզուալիզացիոն սպեկտրոսկոպիկ էլիպսոմետր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 1 125,414.0
39 Լաբորատոր կենդանիների աճեցման, խնամքի և դրանց հետ
աշխատելու համակարգ ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ 1 480.0
40 Լճերի նմուշառման և հետազո-տության շարժական համալիր Հայաստանի Հանրապետությունում նավի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու
տվյալները ներառում են՝
1. Դիմում՝ նավի գրանցման համար:
2. Նավի սեփականության իրավունքի հաստատման փաստաթուղթ:
3. Նավի տեխնիկական բնութագրերը:
4. Նավի ապահովագրության վկայագիր:
5. Նավի տեխնիկական զննման արդյունքներ:
6. Պետական տուրքերի վճարման անդորրագրեր:
Նավի գրանցման համար անհրաժեշտ տվյալները՝
Արտադրման երկիր՝ Չինաստան Արտադրման տարեթիվ՝ 2024
Նավի մակնիշը՝ MAR-H200, արտադրող՝ Q.A. Marine Գործարանային համար՝ CNAHT2023045-8MXLT
Չափեր՝ ընդհանուր երկարությունը՝ 8 մ, ջրագծի երկարությունը` 6,5 մ, կմախքի լայնությունը` 2,5 մ, կմախքի խորությունը` 1,36 մ
Հզորություն-շարժիչի
հզորությունը՝ 115HPճ2
Արագություն-նախագծված արագությունը՝ 35 ծովահանգույց: Ջրի մեջ ընկղմվելու տվյալներ՝ Կմախքի և ծովի մակերևույթի միջև եղած բարձրությունը՝ 0,45 մ Բեռնատարողություն- փոխադրվող բեռի քաշը՝ 3,8 տ Մարդատարողություն-հիմնական անձնակազմի անդամների քանակը՝ 8 մարդ
Շարժիչը-գլխավոր շարժիչը՝
YAMAHA F115HETX/U, վառելիքի տարողությունը՝ 650 լ: ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ 1 113,719.2
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
17.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ