Հոդված 9
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած և համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները և ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչև համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչև համայնքային ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողների վրա:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածը տարածվում է 2025 թվականի մայիսի 1-ից հետո ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողների վրա:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 60 տարին լրացած, ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում չունեցող ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև 62 տարին լրանալը, որից հետո նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3.1-ին մասին համապատասխան, բայց ոչ ավելի, քան մինչև երեք անգամ:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. հուլիսի 18
Երևան
ՀՕ-240-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական: