Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ. կազմակերպություններ, որոնց հանդեպ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձը, անկախ բաժնեմասի (փայաբաժնի) չափից, ունի տվյալ կազմակերպության կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, նրա որոշումների կայացման (կիրառման) վրա ազդելու կամ կազմակերպության գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն և գնում է կատարում տվյալ կազմակերպությունից: Սույն ենթակետով նախատեսված կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` իր սահմանած կարգով, սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձի դիմումի հիման վրա.»: