Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«18» հունիսի 2026 թ. N 26-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի «Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը սահմանելու մասին» N 41-Ն հրամանի հավելվածի՝

1) 7-րդ կետի 3-րդ ենթակետում «հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից հետո կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով մասնակցելու պարտավորություն, որին չմասնակցելը կամ կարգով սահմանված դրական արդյունք չապահովելը հիմք է վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար: Հավակնորդի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, որում որպես պարտադիր դրույթ տնօրենի կողմից սահմանվում է սույն կետի պահանջի կատարումը» բառերը փոխարինել «կամավոր ատեստավորված լինելու մասին հավաստող փաստաթուղթ» բառերով:

2) 15-րդ կետում «դասավանդել» բառից հետո լրացնել «(համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի)» բառերը:

3) Հավելվածը 34-րդ կետից հետո լրացնել նոր՝ «Ձև 1»-ով և «Ձև 2»-ով՝

Ձև 1

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

__________________________________________

(համալսարանի/կազմակերպության անվանումը)

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

№ __________________

Տրվում է ________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

առ այն, որ նա հաջողությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

__________________________________________________________հրամանով հաստատված

(հրամանի համարը, ամսաթիվը)

__________________________________________________________ -ում իրականացվող

(հաստատության/կազմակերպության անվանումը)

«Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտի շնորհման» դասընթացը

____________________________________________________________________ առարկայի (առարկաների)

(առարկա (առարկաներ))

դասավանդման համար:

ՌԵԿՏՈՐ / ՏՆՕՐԵՆ՝ _______________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

Կից հավելված՝ 1 էջ:

Տրման ամսաթիվ՝ ________ __________________ 20____ թ.

Ձև 2

Անուն, Հայրանուն, Ազգանուն

Ծննդյան տարեթիվ

Կրթության վերաբերյալ նախորդ մակարդակը ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի 6-րդ մակարդակ

Ուսումնառության սկիզբը, ԲՈՒՀ-ի անվանումը, հրամանի համարը

Ուսումնառությունն ավարտել է

Մասնագիտությունը

Ավարտական աշխատանքի թեմայի անվանումը

Ավարտական քննական հանձնաժողովի որոշմամբ հաջողությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի _________________________________ հրամանով հաստատված _________________________________ իրականացվող «Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտի շնորհման» դասընթացը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ակտի պատկեր

Հաստատության/

կազմակերպության անունը

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾ

Տրվել է՝ ______________

20____ թ.

Ռեկտոր/տնօրեն՝______

Գրանցման համար՝

Թիվ

Ուսումնառության ընթացքում հանձնել է ստուգարքներ և քննություններ հետևյալ առարկաներից

Թիվ Դասընթացի անվանումը Աշխատաժամանակը կրեդիտներով․

1 կրեդիտ 30 ժամ հաշվարկով Գնահատականները

1

2

...

Ընդամենը՝ 30 կրեդիտ (900 ժամ)

Սույն հավելվածն անվավեր է առանց հավաստագրի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

6/18/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։