Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 378-Ա «07» փետրվարի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

07.02.2025թ.

հ. 378-Ա որոշման

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

հ/հ Հաշմանդամի

անուն և ազգանունը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը

1 Արման Վարուժանի Ապրեսյան 97 VM 779 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

2 Մարգո Արշալույսի Վանեսյան 37 SM 798 Էրիկ Ամիրջանյան 31.12.2025թ.

3 Գևորգ Խաչատուրի Կարոյան 36 UN 897 Գոհար Կարապետյան 31.12.2025թ.

4 Նատալի Հովհաննեսի Բեգոյան 36 UX 373 Հովհաննես Բեգոյան 31.12.2025թ.

5 Ռոբերտ Վահանի Խաչատրյան 37 ND 279 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

6 Գևորգ Դրաստամատի Հակոբյան 44 GH 777 Վահե Մարուքյան 31.12.2025թ.

7 Վահե Գագիկի Հարությունյան 21 JJ 022 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

8 Ալբերտ Միսակի Խաչատրյան 55 RX 885 Տիգրան Խաչատրյան 31.12.2025թ.

9 Ռաֆաել Հայկազի Ղազարյան 36 FF 250 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

10 Կարեն Ժորայի Մարտիրոսյան 21 LS 777 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

11 Աշոտ Ալեքսեյի Հովհաննիսյան 33 PL 491 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

12 Էմանուել Կամսարի Մնացականյան 37 VN 546 Կամսար Մնացականյան 01.06.2025թ.

13 Ալվարդ Զավենի Խաչատրյան 015 II 15 Հովհաննես Հովհաննիսյան 31.12.2025թ.

14 Արմեն Մխիթարի Բունիաթյան 01 OI 101 Համեստ Արամյան 31.12.2025թ.

15 Սոնա Արարատի Սարգսյան 22 AM 303 Հայկ Սարգսյան 31.12.2025թ.

16 Մամիկոն Հուսիկի Հակոբյան 36 NQ 565 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.

(հավելվածը փոփ. 17.07.25 N 2827-Ա)

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։