ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 478-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ-ՍԱԴԱԽԼՈ», «ԱՅՐՈՒՄ-ՍԱԴԱԽԼՈ», «ԳՈԳԱՎԱՆ-ԳՈՒԳՈՒՏԻ» ԵՎ «ԲԱՎՐԱ-ՆԻՆՈԾՄԻՆԴԱ» ՑԱՄԱՔԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 4.1-ին մասերով՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև՝ «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» 2013 թվականի հունվարի 17-ի համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված համատեղ կոմիտեի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
24.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 478-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ-ՍԱԴԱԽԼՈ», «ԱՅՐՈՒՄ-ՍԱԴԱԽԼՈ», «ԳՈԳԱՎԱՆ-ԳՈՒԳՈՒՏԻ» ԵՎ «ԲԱՎՐԱ-ՆԻՆՈԾՄԻՆԴԱ» ՑԱՄԱՔԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Ռաֆայել Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
(հայկական կողմի համանախագահ)
Արամ Պետրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի
ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և
հսկողության վարչության պետ
Արտեմ Կարապետյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական
գործունեության մաքսային սպասարկման և հսկողության
վարչության պետ
Լևոն Նալբանդյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ-ի
նախագծային ռիսկերի կառավարման դեպարտամենտի ղեկավար
Մանվել Մայիլյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից
Տարոն Այխանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից
Արարատ Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
24.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ