Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2025 թվականի N 1010-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) N 5 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են սույն որոշման N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» և N 13 հավելվածի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժիններում:».

2) N 5 հավելվածի 18-րդ կետը «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը» բառերից հետո լրացնել «, սույն կարգի 19.5-րդ կետով սահմանված որակավորում ունեցող անձի մասին տեղեկատվություն` կցելով վերջինիս մասնագիտական կրթության և պահանջվող թեմաներով շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ ունենալու մասին փաստը հավաստող փաստաթղթերը» բառերով.

3) N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.5-րդ կետով`

«19.5. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձանց հաստիքներ` ապահովելով N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» և N 13 հավելվածի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժիններում որակի ապահովման պատասխանատու անձանց համար սահմանված պահանջները: Սույն կետի իմաստով բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատուներ են համարվում` վերջին 5 տարվա ընթացքում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության վերաբերյալ թեմաներով առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ ձեռք բերած հետևյալ անձինք`

1) ավագ բուժաշխատողը.

2) բակալավրի ծրագրով իրականացված մասնագիտական կրթություն ունեցող միջին բուժաշխատողը.

3) «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտացմամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը:».

4) N 12 հավելվածի 8.2-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Բժշկական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձ` կրթության փաստը հավաստող վկայականի առկայությամբ:».

5) N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլուխը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով`

ա. հետևյալ բովանդակությամբ.

«• Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են ստորև ներկայացված աղյուսակով.

Սարքավորում Թույլատրելի ժամկետներ Շահագործման ինտեսիվություն` տարեկան օգտագործման քանակ ըստ սարքի աշխատանքի չափման միավորի

արտադրման տարեթվից սկսած վերականգնման (refurbished) տարեթվից սկսած

1 2 3 4 5 6 7 8

շահագործման բարձր ինտեսիվություն շահագործման միջին ինտեսիվություն շահագործման ցածր ինտեսիվություն -

անվանում տարի բարձր միջին ցածր

1. ռենտգեն 11 13 15 10 20.000

և ավել 10.000-

20.000 մինչև 10.000

2. շարժական ռենտգեն 11 13 15 10 6.000

և ավել 3.000-

6.000 մինչև 3.000

3. ռադիոսկոպ 9 11 13 10 4.000

և ավել 2.000-

4.000 մինչև 2.000

4. ինտերվենցիոն

ռադիոլոգիայի ինտեգրված սարք 9 11 13 10 4.000

և ավել 2.000-

4.000 մինչև 2.000

5. G-arm 9 11 13 10 1.500 և

ավել 750-

1.500 մինչև

750

6. C-arm 9 11 13 10 2.000

և ավել 1000-

2.000 մինչև 1.000

7. անգիոգրաֆ 9 11 13 10 4.000

և ավել 2.000-

4.000 մինչև 2.000

8. ուլտրաձայնային ախտորոշման սարք 10 12 15 12 12.000

և ավել 7.500-

12.000 մինչև 7.500

9. համակարգչային տոմոգրաֆ 9 11 13 10 15.000

և ավել 7.500-

15.000 մինչև 7.500

10. մագնիսառե-զոնանսային

տոմոգրաֆ 13 13 13 8 - - -

11. մամոգրաֆ 9 10 13 10 7.000

և ավել 3.500-

7.000 մինչև 3.500

12. լիտոտրիպտեր 9 11 13 10 3.000

և ավել 2.000-

3.000 մինչև 2.000

13. օստեոդենսի-տոմետր 9 11 13 10 10.000

և ավել 5.000-

10.000 մինչև 5.000

14. մեկ ֆոտոն էմիսիոն շերտագիր 8 9 10 10 4.000

և ավել 2.000-

4.000 մինչև 2.000

1) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 8-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (ցածր), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետով.

2) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 7-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (միջին), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 3-րդ սյունակով սահմանված ժամկետով.

3) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 6-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (բարձր), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 2-րդ սյունակով սահմանված ժամկետով.

4) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումների առավելագույն շահագործման ժամկետը հաշվարկվում է սարքի արտադրման տարեթվից, և հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով շահագործման ինտենսիվությունը.

5) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները չեն կարող շահագործվել իրենց զբաղեցրած տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետից ավել` անկախ սարքի շահագործման ինտենսիվությունից, բացառությամբ 4-րդ սյունակում նշված ժամկետի լրանալու դեպքում արտադրողի կողմից գործարանային պայմաններում վերականգնված (refurbished) սարքերի, որոնց շահագործումը կարող է շարունակվել մինչև վերականգնված սարքի` սույն աղյուսակում զբաղեցրած տողի 5-րդ սյունակով սահմանված ժամկետը.

6) Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների (այդ թվում՝ օգտագործված բժշկական արտադրատեսակների) ներմուծման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ:»,

բ. հետևյալ բովանդակությամբ.

«• Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք սպասարկում են 45.000-ից ավելի բնակչություն, իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձի մեկ հաստիք: Սույն պարբերության մեջ նշված խմբում չընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և այլ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի հաստիք կարող են չունենալ, այս դեպքում բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի պարտականությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի գործադիր մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարվում են աշխատողներից որևէ մեկին, ով պետք է համապատասխանի սույն որոշման N 5 հավելվածի 19.5-րդ կետի պահանջներին:».

6) N 13 հավելվածի 99.3-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Բժշկական միջին մասնագիտական կրթություն ունեցող անձ` կրթության փաստը հավաստող վկայականի առկայությամբ:».

7) N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնում

«•Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն՝ հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ ավագ բուժաշխատող (բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով):» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«•Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է ապահովի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն: Մարզերում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր 80 մահճակալի հաշվով: Երևան քաղաքում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, նշված պայմանով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր տեսակի մասով` բացառությամբ համաճարակաբանական, կլինիկական դեղորայքային և անեսթեզիոլոգիական տեսակների, պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` անկախ մահճակալների թվից: Բուժաշխատողների մասնագիտական կրթությունը պետք է համապատասխանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին տրված լիցենզիայով նախատեսված, հիվանդանոցային պայմաններում իրականացման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակներին: Սույն հավելվածի իմաստով, բուժաշխատողների շուրջօրյա հերթապահությունն ապահովված է համարվում հերթապահությանն առնվազն 4-ից ավել համապատասխան բուժաշխատողի ներգրավվածության դեպքում, եթե սույն հավելվածով, բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների մասով` մահճակալների թվով պայմանավորված այլ (գերազանցող) կարգավորում առկա չէ:».

8) N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժինը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով`

ա. հետևյալ բովանդակությամբ.

«• Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են ստորև ներկայացված աղյուսակով.

Սարքավորում Թույլատրելի ժամկետներ Շահագործման ինտեսիվություն` տարեկան օգտագործման քանակ ըստ սարքի աշխատանքի չափման միավորի

արտադրման տարեթվից սկսած վերականգնման (refurbished) տարեթվից սկսած

1 2 3 4 5 6 7 8

շահագործման բարձր ինտեսիվություն շահագործման միջին ինտեսիվություն շահագործման ցածր ինտեսիվություն -

անվանում տարի բարձր միջին ցածր

1. ռենտգեն 11 13 15 10 20.000

և ավել 10.000-

20.000 մինչև 10.000

2. շարժական ռենտգեն 11 13 15 10 6.000

և ավել 3.000-

6.000 մինչև 3.000

3. ռադիոսկոպ 9 11 13 10 4.000

և ավել 2.000-

4.000 մինչև 2.000

4. ինտերվենցիոն ռադիոլոգիայի

ինտեգրված սարք 9 11 13 10 4.000

և ավել 2.000-

4.000 մինչև 2.000

5. G-arm 9 11 13 10 1.500 և

ավել 750-

1.500 մինչև

750

6. C-arm 9 11 13 10 2.000

և ավել 1000-

2.000 մինչև 1.000

7. անգիոգրաֆ 9 11 13 10 4.000

և ավել 2.000-

4.000 մինչև 2.000

8. ուլտրաձայնային ախտորոշման սարք 10 12 15 12 12.000

և ավել 7.500-

12.000 մինչև 7.500

9. համակարգչային տոմոգրաֆ 9 11 13 10 15.000

և ավել 7.500-

15.000 մինչև 7.500

10. մագնիսառեզո-նանսային

տոմոգրաֆ 13 13 13 8 - - -

11. մամոգրաֆ 9 10 13 10 7.000

և ավել 3.500-

7.000 մինչև 3.500

12. լիտոտրիպտեր 9 11 13 10 3.000

և ավել 2.000-

3.000 մինչև 2.000

13. օստեոդենսի-տոմետր 9 11 13 10 10.000

և ավել 5.000-

10.000 մինչև 5.000

14. մեկ ֆոտոն էմիսիոն շերտագիր 8 9 10 10 4.000

և ավել 2.000-

4.000 մինչև 2.000

1) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 8-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (ցածր), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետով.

2) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 7-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (միջին), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 3-րդ սյունակով սահմանված ժամկետով.

3) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 6-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (բարձր), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 2-րդ սյունակով սահմանված ժամկետով.

4) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումների առավելագույն շահագործման ժամկետը հաշվարկվում է սարքի արտադրման տարեթվից, և հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով շահագործման ինտենսիվությունը.

5) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները չեն կարող շահագործվել իրենց զբաղեցրած տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետից ավել` անկախ սարքի շահագործման ինտենսիվությունից, բացառությամբ 4-րդ սյունակում նշված ժամկետի լրանալու դեպքում արտադրողի կողմից գործարանային պայմաններում վերականգնված (refurbished) սարքերի, որոնց շահագործումը կարող է շարունակվել մինչև վերականգնված սարքի` սույն աղյուսակում զբաղեցրած տողի 5-րդ սյունակով սահմանված ժամկետը.

6) Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների (այդ թվում՝ օգտագործված բժշկական արտադրատեսակների) ներմուծման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ:»,

բ. հետևյալ բովանդակությամբ.

«• Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձանց հաստիքներ`

1) Երևան քաղաքում`

ա. մինչև 100 մահճակալ և մինչև 200 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` մեկ հաստիք,

բ. մինչև 100 մահճակալ և 200-ից ավել բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` առնվազն երկու հաստիք, որից մեկը՝ ղեկավարի,

գ. 100-ից մինչև 200 մահճակալ կամ 200-ից 300 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` առնվազն երկու հաստիք, որից մեկը՝ ղեկավարի,

դ. 201 և ավել մահճակալ կամ 300-ից ավել բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` առնվազն երեք հաստիք, որից մեկը՝ ղեկավարի.

2) Հայաստանի Հանրապետության մարզերում`

ա. մինչև 150 մահճակալ և մինչև 200 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` մեկ հաստիք,

բ. 150-ից ավել մահճակալ և 200-ից ավել բուժաշխատող ունեցող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` առնվազն երկու հաստիք, որից մեկը՝ ղեկավարի։

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ, որոնք միաժամանակ ընդգրկված են սույն պարբերությամբ սահմանված մեկից ավելի խմբերում, կիրառելի են այն խմբի համար նախատեսված պահանջները, որով նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձանց ավելի շատ հաստիքներ:»,

գ. հետևյալ բովանդակությամբ.

«• Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները մասնագիտական խորհրդատվություններ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծառայություններ կարող են մատուցել նաև չհոսպիտալացված պացիենտներին:»:

2. Սույն որոշման 1-ին կետի`

1) 2-րդ և 3-րդ ենթակետերը, 5-րդ և 8-րդ ենթակետերի «բ» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը.

2) 4-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերը և 8-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո.

3) 1-ին ենթակետը, 5-րդ և 8-րդ ենթակետերի «ա» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 2 տարի հետո:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

24.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։