Հոդված 2. ․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1‑1.3‑րդ կետերով.
Հոդված 2․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1‑1.3‑րդ կետերով.
«1.1. որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա առաջին անգամ միայն թվային վարորդական վկայական տալու համար
բազային տուրքի վեցապատիկի չափով
1.2 վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար` բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով, երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով
1.3. տրանսպորտային միջոցների պետական գրանցման‑հաշվառման գործողության արդյունքով տպագրված փաստաթղթերը և (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»։