ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 665-Ա
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՇԵՆՔԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի «ա» ենթակետը՝
1․ Ստեղծել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 4 շենքի գազամատակարարման համակարգում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնող հանձնաժողով (այսուհետ նաև՝ հանձնաժողով)։
2․ Հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
25.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 665-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՇԵՆՔԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԱՀԱՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Պապիկյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մարտիրոսյան - Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ
Զ. Մկրտչյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ
Ա. Դանիելյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ
Կ. Եդոյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ
Տ. Գարանյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
Ա. Ազիզբեկյան - Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության գլխավոր համակարգող-խորհրդատու
Ս. Սահակյան - Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
26.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ