Հոդված 5
Հոդված 5
Կողմերն իրենց պետությունների տարածքներում ճանաչում են մյուս Կողմի համապատասխան պետական մարմնի տված գիտական աստիճանի շնորհման մասին պետական նմուշի որակավորման փաստաթղթերը:
Գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչումն անպայմանորեն առաջ չի բերում դրանց տերերի վրա այն իրավունքների տարածումը, որոնք Կողմերի կողմից սահմանված են իրենց պետությունների տարածքներում ազգային պետական որակավորման փաստաթղթեր ունեցողների համար:
Պետական նմուշի գիտական աստիճանների մասին որակավորման փաստաթղթերի համադրելիությունը (համարժեքությունը) սահմանվում է դրանց տերերի վերաատեստավորման ընթացքում` Կողմերի օրենսդրություններին համապատասխան:
Վերաատեստավորումն անցկացնում է այն պետության ատեստավորման պետական մարմինը, որի քաղաքացին է հայցողը, կամ որի տարածքում նա մշտապես բնակվում է: