Հոդված 8
Հոդված 8
Պետությունների միջև սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով երկկողմ համագործակցությունն իրականացվում է առևտրային հիմքով հիվանդներին խորհրդատվության և բուժման համար մասնագիտացված բժշկական կենտրոններ փոխադարձաբար գործուղելու, համատեղ գիտական հետազոտություններ, փոխադարձ խորհրդատվություններ կատարելու, մասնագետների և բուժտեխնիկական տեղեկությունների փոխանակման, առողջապահության որոշակի բնագավառներում կանխորոշման և բուժման նոր մեթոդների կիրառման ուղղությամբ մեթոդական նյութերի մշակման, գիտաժողովների կազմակերպման, մենագրությունների և հոդվածների հրապարակման, համատեղ պատենտների ձևակերպման և համագործակցության այլ ձևերի միջոցով, որոնց շուրջ ձեռք կբերվի պայմանավորվածություն:
2-րդ և 8-րդ հոդվածների կատարման կարգը պետք է սահմանվի առանձին համաձայնագրով: