Գլուխ 5 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
Հոդված 38.2. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին վարկերի տրամադրումը
Հոդված 38.2. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին վարկերի տրամադրումը
Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը և/կամ վճարունակությունը), ապա Կենտրոնական բանկը կարող է իր խորհրդի սահմանած կարգով, պայմաններով և ժամկետներով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրել բյուջետային երաշխիքով ապահովված վարկեր` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով նախատեսված բյուջետային երաշխիքի տրամադրման դեպքում:
(38.2-րդ հոդվածը լրաց. 24.06.10 ՀՕ-110-Ն)