Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-07-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 5.1 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 39.13. Վարույթի կասեցումը

գործել է մինչև 2021-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 39.13. Վարույթի կասեցումը

Կենտրոնական բանկի խորհուրդը կամ նախագահը կարող են կասեցնել վարույթը, եթե պատասխանատվության միջոցի կիրառումը պահանջում է արձանագրված խախտման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում, կամ երևան են եկել նոր հանգամանքներ, կամ բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի հետ կնքվել է սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագիրը: Կասեցման որոշման մեջ նշվում է վարույթի կասեցման ժամկետը և պատճառը: Կասեցման ժամկետը խորհուրդը կամ նախագահը կարող են երկարաձգել, եթե նախորդ կասեցման ժամանակահատվածում հնարավոր չի եղել իրականացնել լրացուցիչ պարզաբանումների կամ երևան եկած նոր հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն և վերլուծություն:

(39.13-րդ հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն, փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։