Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2024-06-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5.1 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 39.12. Վարույթը կարճելը

գործել է մինչև 2024-06-20Բացել ARLIS-ում

Հոդված 39.12. Վարույթը կարճելը

1. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարճում է վարույթը, եթե`

ա) բաց են թողնված սույն օրենքի 39.11 հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները.

բ) խախտման համար օրենքով պատասխանատվություն նախատեսված չէ.

գ) վարույթն սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում` օրենսդրության փոփոխության պարագայում, այլևս խախտում չի համարվում, կամ նման խախտման համար պատասխանատվության միջոց սահմանված չէ.

դ) արձանագրված փաստը խախտում չէ.

ե) սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագրի դադարումից հետո բանկը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը Բյուրոն, վարկային կազմակերպությունը կամ ֆինանսական խումբը ամբողջովին կատարել է պայմանագրով նախատեսված պայմանները:

2. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարող է կարճել վարույթը, եթե մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման ստորագրումը վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կամովին վերացրել է խախտումը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարճում է վարույթը, եթե բանկը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը, Բյուրոն կամ վարկային կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ, և կարող է կարճել վարույթը, եթե բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի հետ կնքվել է սույն օրենքի 39.10 հոդվածով նախատեսված պայմանագիրը:

4. Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն հոդվածի 2-րդ կետի հիմքով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված և հաշվարկվում է բանկի, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի կողմից թույլ տրված և արձանագրված խախտումների ընդհանուր քանակում:

(39.12-րդ հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն, 11.10.07 ՀՕ-200-Ն, 18.05.10 ՀՕ-66-Ն, 22.12.10 ՀՕ-281-Ն, փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։