Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-05-10-ից մինչև 2001-11-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ

Հոդված 42. Թղթադրամ և մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 42. Թղթադրամ և մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամ և մետաղադրամ թողարկելը և շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Կենտրոնական բանկի իրավասությունն է:

2. Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետաղադրամի հատումը, Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։