Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-06-19-ից մինչև 2005-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7.1 · ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 53.3. Երաշխավորված գումարը և երաշխավորված գումարի ստացման դեպքերը

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 53.3. Երաշխավորված գումարը և երաշխավորված գումարի ստացման դեպքերը

Երաշխավորված գումարի ստացման դեպք է համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկն անվճարունակ ճանաչելը, եթե բանկը չի կարող բավարարել իր պարտատիրոջ (պարտատերերի) օրինական պահանջները:

Երաշխավորված գումարի առավելագույն չափ է հանդիսանում երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդի ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած դրամային կամ դրան համարժեք արտարժութային գումարի չափը: Ընդ որում, արտարժույթի համարժեքությունը որոշվում է սույն օրենքի 53.1-րդ հոդվածով սահմանված կարգով: Երաշխավորված գումարի հատուցման կարգը, պայմանները, հերթականությունը և ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում և կարգով երաշխավորված ավանդի հատուցումը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում ավանդատուն երաշխավորված ավանդի հատուցման պահանջը կարող է ներկայացնել երաշխավորման դեպքը վրա հասնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Ավանդատուի կողմից տվյալ բանկի նկատմամբ պարտավորություն ունենալու դեպքում այդ պարտավորությունը և երաշխավորված ավանդը Կենտրոնական բանկի որոշմամբ հաշվանցվում են: Հաշվանցված գումարի մասով բանկի և ավանդատուի պահանջները դադարում են:

(53.3 հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-243, խմբ., լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։