Հոդված 47. Թղթադրամը և մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը
Հոդված 47. Թղթադրամը և մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը
1. Կենտրոնական բանկը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչել և հանել` թողարկելով նոր պաշտպանական հատկանիշներով նույն անվանական արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ կամ նոր անվանական արժեքով այլ թղթադրամ կամ մետաղադրամ:
Թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը սույն մասով չնախատեսված դեպքերում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Կենտրոնական բանկը սահմանում է շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը փոխանակելու համար ներկայացնելու ժամկետը, որը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Փոխանակման համար ներկայացվող թղթադրամի կամ մետաղադրամի քանակը և գումարը չեն կարող սահմանափակվել:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը դադարում է օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա է փոխանակման առանց սահմանափակումների:
(47-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-243)