Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. * Դրամավարկային քաղաքականության ծրագրերը
Հոդված 6.* Դրամավարկային քաղաքականության ծրագրերը
1. Եռամսյակը մեկ անգամ Կենտրոնական բանկը հաջորդ 12 ամիսների համար հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ:
2. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը ներառում են`
ա) գնաճի կանխատեսումները.
բ) դրամավարկային քաղաքականության ուղղությունները.
գ) օրենքով սահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:
(6-րդ հոդվածը խմբ. 18.03.98 ՀՕ-209, 25.12.06 ՀՕ-36-Ն)